գլխավոր Իրադարձային Անհայտ անձինք մտել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գրասենյակ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ ...

Անհայտ անձինք մտել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի գրասենյակ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել

Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության գրասենյակ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին: Այս մասին հայտնում է ընկերությունը:

«Հայտնում ենք, որ 13․11․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին, նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։ Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ»,-ասված է հայտարարության մեջ: