գլխավոր Քաղաքականություն Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը. Armlur.am

Վթարի հետևանքով մահացել է լրագրող Սոնա Դավթյանը. Armlur.am

Երեւանում, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 100 մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վթար հետևանքով զոհերից մեկը araratnews.am-ի լրագրող Սոնա Դավթյանն է:

Onnet.am-ի խմբագրությունն իր խորը ցավակցություններն է հայտնում մեր գործընկերոջ հարազատներին։