գլխավոր Իրադարձային 1100-ից ավելի խաղաղապահներ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

1100-ից ավելի խաղաղապահներ արդեն տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ շաբաթ օրը Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի խաղաղապահների ևս 8 դիտակետ: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Այսօր մենք ավարտում ենք «Հարավ» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղակայումը։ Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում կտեղակայվի Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։

Վաղը նախատեսվում է այդ գոտում ևս ութ դիրք տեղակայել»,- ասել է Շոյգուն:

Երեք օրերի ընթացքում արդեն 1103 խաղաղապահ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Նշենք, որ խաղաղապահների թիվը 1960 է լինելու։