գլխավոր Իրադարձային Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

Հայտնի են ՀՀ տարածքում ռուսական նոր սահմանապահ ուղեկալների վայրերը

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։ Ինչպես հայտնում է«Իզվեստիան», ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, ասել է.

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին ՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի եւ Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա ՝ Տեղում»: