գլխավոր Քաղաքականություն Ռուսասատանի ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարների խումբ ուղարկել Արցախ

Ռուսասատանի ԱԻՆ-ը պատրաստ է 8 ժամվա ընթացքում փրկարարների խումբ ուղարկել Արցախ

ՌԴ ԱԻՆ-ը 8 ժամվա ընթացքում պատրաստ է Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից բաղկացած խմբավորում և 17 միավոր տեխնիկա, հայտնել է փրկարարական գերատեսչության ղեկավար Եվգենի Զինիչևը Լեռնային Ղարաբաղի շրջանում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:


«Անհրաժեշտության դեպքում ութ ժամվա ընթացքում պատրաստ ենք այնտեղ առաջադրել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբավորում, ինչպես նաև փրկարարական կենտրոնների ստորաբաժանումների անձնակազմից 150 մարդ և 17 միավոր տեխնիկա», – ասել է Զինիչևը: