գլխավոր Գլխավոր Պուտինի հրամանագրով Արցախում հումանիտար արձագանքման կենտրոն կստեղծվի

Պուտինի հրամանագրով Արցախում հումանիտար արձագանքման կենտրոն կստեղծվի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա: