գլխավոր Հասարակություն Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահները և Կարմիր Խաչի ներկայացուցիչները քննարկել են զոհվածների մարմինների...

Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահները և Կարմիր Խաչի ներկայացուցիչները քննարկել են զոհվածների մարմինների փոխանակման ծրագրերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:

Իմ պատրաստակամությունն եմ հայտնել առավելագույնս աջակցել մարդասիրական այդ կարևոր առաքելության արագ իրականացմանը»,- գրել է Հարությունյանը: