գլխավոր Իրադարձային Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Իվետա Տոնոյան

Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ. Իվետա Տոնոյան

Հենց հիմա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Հենց հիմա Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ, դու կրկին վախկոտի նման պատսպարվում ես, հենց հիմա մտել են ԲՀԿ-ական պատգամավորների տները, ՔԿ-ից ծանուցագրեր են ուղարկում։ Մեզ ես կալանավորելո՞ւ, այստեղ ենք, կարող եք գալ այստեղ։ Հարգելի ոստիկաններ, տուն մի գնացեք, մեր ընտանիքներին մի կպեք»,- ասաց Իվետա Տոնոյանը։