գլխավոր Հասարակություն Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից. Բորիս Նավասարդյանը՝ «Իմ քայլ»-ին

Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից. Բորիս Նավասարդյանը՝ «Իմ քայլ»-ին

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կոչ է արել քաղաքական պատասխանատվություն կրել։

«Վերջին անգամ եմ դիմում «Իմ քայլ» խմբակցության պատգամավորներին: Իրականացրեք ձեր քաղաքական առաքելությունը որպես խորհդարանական հանրապետության օրենսդիր մարմնի մեծամասնություն:

Հրապարակայնորեն ներկայացրեք, ինչպիսի ելքեր եք տեսնում եւ ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկում ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Եթե դա այսօր էլ չանեք, ուրեմն ինքնակամ հրաժարվում եք ընդհանրապես որեւէ քաղաքական գործոն լինելուց, ճանապարհ բացելով հակասահմանադրական զարգացումներին, որի հիմնական պատասխանատուն հենց դուք եք դառնալու»,- գրել է Նավասարդյանը: