գլխավոր Քաղաքականություն «Կրկնակի ատեք ինձ, բայց եռակի սիրեք ձեր հայրենիքը»․Արփինե Հովհաննիսյան

«Կրկնակի ատեք ինձ, բայց եռակի սիրեք ձեր հայրենիքը»․Արփինե Հովհաննիսյան

«Այստեղ հավաքվածներից և ոչ մեկին իշխանություն պետք չէ»,- այսօր Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքին ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքերով այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է․ «Սա միջազգայնորեն ստանձնված Հայաստանի պարտավորության փաստաթուղթ է՝ պետությունների միջնորդությամբ։ Սակայն այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում։ Այն ենթադրում է նոր փաստաթղթեր։ Այս փաստաթղթի յուրաքանչյուր կետի տակ, կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության տակ։ Նոր բանակցողը՝ ով ուզում է դա լինի, էական չէ, ով կկարողանա հավասարակշիռ բանակցել»։ Արփինե Հովհաննիսյանը անդրադառնում է, այն կարծիքին, թե երբ խոսվում է նոր բանակցողի մասին, դա չի նշանակում նոր պատերազմ․ «Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր տարիներին առաջարկվող տարբերակներից կնքել վատագույնը։ Նոր բանակցող նշանակում է նոր շանս, որպեսզի ամեն կետի տակ Հայաստանի համար վտանգավոր ականները չեզոքացնի։ Պատերազմի յուրաքանչյուր 5-րդ օր Նիկոլ Փաշինյանի դիմաց դրված է եղել փաստաթուղթ, որը եղել է ավելի լավը, քան հաջորդը։ Նա չի ստորագրել։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 5-ին, 7-ին և 17-ին քո առջև դրված փաստաթղթերը, որոնք ավելի լավն էին, քան այն խայտառակությունը որ դու ստորագրել ես»։

«Կրկնակի ատեք ինձ, բայց սիրեք ձեր հայրենիքը»,- ելույթը եզրափակեց ԱԺ նախկին փոխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։