գլխավոր Իրադարձային ՌԴ-ը Սիրիայում զինադադարի 31 խախտում է գրանցել մեկ օրում

ՌԴ-ը Սիրիայում զինադադարի 31 խախտում է գրանցել մեկ օրում

Ռուսաստանը Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների հարցերով զբաղվող հանձնաժողովում 31 խախտում Է գրանցել մեկ օրում, Թուրքիան՝ ութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքի լրատվական տեղեկագրում:

«Այն հարցերի քննարկման գծով ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասի կողմից, որոնք կապված են մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի հետ, գրանցվել Է կրակ բացելու 31 փաստ (սիրիական կողմի տվյալներով՝ դրանցից 30-ը) հետեւյալ նահանգներում. Իդլիբում՝ 18, Հալեպում՝ երկու, Լաթաքիայում՝ հինգ, Համայում՝ վեց: Ներկայացուցչության թուրքական մասի կողմից հայտարարվել Է կրակ բացելու ութ փաստ»,-ասվում Է տեղեկագրի տեքստում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: