գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կվիրահատվի

Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ կվիրահատվի

Անվտանգության աշխատակիցները հսկում են հիվանդանոցում գտնվող Արարատ Միրզոյանին։ Նրա օգնականի խոսքով` ԱԺ նախագահը շուտով ի վիճակի կլինի հաղորդակցվել հանրության հետ և գնահատականներ տալ աղմկահարույց հայտարարությանը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի վիրահատություններ է տարել, դեռ առնվազն մեկ վիրահատություն էլ սպասվում է։ Sputnik Armenia-ի փոխանցմաբ, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։

«Ընդհանուր վիճակը բժիշկները դրական են գնահատում, ապաքինման փուլում է։ Կյանքին վտանգ չի սպառնում, բայց վնասվածքները բավականին ծանր են»,- տեղեկացրեց Կոստանյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը հիմնականում դեմքի, գլխի և ձեռքի վնասվածքներ է ստացել։ Ծեծի պահին Արարատ Միրզոյանի կողքին անվտանգության աշխատակիցներ եղել են։ Թե ինչպես նրանց չի հաջողվել պաշտպանել ԱԺ նախագահին, Կոստանյանը դժվարացավ ասել։ Միայն նշեց, որ աշխատակիցները ևս որոշակի վնասվածքներ ունեն, սակայն հիմա էլ շարունակում են հիվանդանոցում հսկել Միրզոյանին։