գլխավոր Հասարակություն Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ․ Շեր

Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ․ Շեր

Կորոնավիրուսի համավարակը, ԱՄՆ ընտրությունները և այլ կարևոր խնդիրներ շեղում են մարդկանց՝ թույլ չտալով նկատել Արցախում իրականացվող էթնիկ զտումների արշավը և թե ինչպես են հայ խաղաղ բնակիչներին հեռացնում իրենց նախնիների հողերից: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ամերիկահայ հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան)՝ անդրադառնալով Արցախի շուրջ վերջին զարգացումներին։

«Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է Հայաստանի վրա․ հաշվի առնելով հայերի և Թուրքիայի ընդհանուր պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումները, ժամանակն է պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ», — նշում է Շերը։

Ամերիկահայ երգչուհին նաև իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ «ԱՄՆ-ն իր հարկատուների դոլարներն ուղարկում է այդ ավտորիտար ռեժիմներին, ինչպես նաև զենք է վաճառում նրանց»։