գլխավոր Հասարակություն “Победа” ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից թռիչքներ կիրականացնի դեպի Հայաստան

“Победа” ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից թռիչքներ կիրականացնի դեպի Հայաստան

“Победа” ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից թռիչքներ կիրականացնի դեպի Հայաստան, լրագրողներին ասել է ավիափոխադրող ընկերության ներկայացուցիչը, հայտնում է РИА Новости-ն։

Pobeda.aero կայքում “Победа” ավիաընկերությունը բացել է միջազգային չվերթի տոմսերի վաճառքը Մոսկվա-Գյումրի երթուղով: Այս ուղղությամբ թռիչքները կսկսվեն 2020 թ. Նոյեմբերի 26-ին և կիրականացվեն շաբաթը մեկ անգամ`հինգշաբթի օրերին», – ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև օդային երթևեկությունն այս պահին չի վերականգնվել, հետևաբար, թռիչքները չեն կարող կանոնավոր լինել: Ավիաընկերությունը չի հստակեցրել, թե ինչպիսին են լինելու այս թռիչքները, և ուղևորներից ով կկարողանա օգտվել դրանցից: