գլխավոր Իրադարձային Նարինե Աբգարյանը կոչ է արել օգնել արցախցիներին` գնելով նրանց կողմից առաջարկվող տեսականին

Նարինե Աբգարյանը կոչ է արել օգնել արցախցիներին` գնելով նրանց կողմից առաջարկվող տեսականին

Գրող Նարինե Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Իմ սիրելի երևանցիներ, վաղը Տերյան փաղոցի վրա գտնվող Մշակույթի կենտրոնում մենք վաճառելու ենք արցախցի կանանց պատրաստած համեղ թթուները և քաղցր փախլավան:

Տեսականու մեջ կան նաև բրդյա գլխարկներ և գուլպաներ, որոնք ձեզ համար մեծ նվիրումով գործել է հայ տատիկների և տեղի մտավորականության «Հզոր խումբը»:
Հավաքված ամբողջ գումարը կուղղվի հարկադրված տեղահանված մարդկանց օգնելու համար:

Հիշեցնեմ, որ նրանք ավելի քան հարյուր հազարն են, ու բոլորն ունեն մեր աջակցության կարիքը: Եկեք, մենք սպասում ենք ձեզ:
Այսպիսով, շաբաթ օրը, նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ից 15.00-ը, Տերյան 72 հասցեում»,- գրել է Աբգարյանը: