գլխավոր Սպորտ Եվրո-2020-ի մասնակից վերջին 4 հավաքականները հայտնի են

Եվրո-2020-ի մասնակից վերջին 4 հավաքականները հայտնի են

Երեկ տեղի ունեցան Եվրոպայի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի որոշիչ հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան մրցաշարի բոլոր մասնակիցները: Եվրոպայի առաջնության ուղեգիր են նվաճել վերջին 4 հավաքականները՝ Հյուսիսային Մակեդոնիան, Շոտլանդիան, Սլովակիան և Հունգարիան:

Հունգարիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթանակ տարավ Իսլանդիայի հավաքականի նկատմամբ, շոտլանդացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասան սերբերի նկատմամբ, սլովակները 2-1 հաշվով հաղթեցին հյուսիսիռլանդացիներին, իսկ մակեդոնացիները նվազագույն հաշվով հաղթեցին վրացիներին։

Եվրո-2020 խմբերի կազմը հետևյալն է.

A խումբ. Իտալիա, Թուրքիա, Ուելս, Շվեյցարիա

B խումբ. Բելգիա, Ռուսաստան, Դանիա, Ֆինլանդիա

C խումբ ՝ Ուկրաինա, Նիդեռլանդներ, Ավստրիա, Հյուսիսային Մակեդոնիա

D խումբ ՝ Անգլիա, Խորվաթիա, Չեխիա, Շոտլանդիա

E խումբ. Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Սլովակիա

F խումբ. Գերմանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունգարիա: