գլխավոր Գլխավոր Նոյեմբերի 22-ը՝ որպես պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. Նախագահի և Գարեգին Երկրորդի...

Նոյեմբերի 22-ը՝ որպես պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. Նախագահի և Գարեգին Երկրորդի կոչը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: