գլխավոր Հասարակություն Գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների տվյալների ճշտման համար գործում...

Գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների տվյալների ճշտման համար գործում է թեժ գիծ. ՊՆ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալների ճշտման և հավաքագրման համար ձևավորված հանձնաժողովում գործում են թեժ գծի 81-35 և +374 12 28-89-80 հեռախոսահամարները»,- գրել է Շուշան Ստեփանյանը։