գլխավոր Գլխավոր Ռուսաստանում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա․ Պեսկով

Ռուսաստանում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո Ռուսաստանի Դաշնությունում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի չի ունենա. երկու սփյուռքներն էլ իրենց շատ պատասխանատու են պահում:

«Ես այստեղ բացարձակապես համաձայն չեմ ձեզ հետ», – ասել է Պեսկովը RT Russia հեռուստաալիքին տված հարցազրույցում ՝ ի պատասխան այն ենթադրություններին, որ Ռուսաստանում հայկական և ադրբեջանական սփյուռքի միջև կոնֆլիկտ տեղի կունենա:

Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերն ու ադրբեջանցիները ռուսական հասարակության հարգանք վայելող անդամներ են:

«Ե՛վ հաջողության հասած հայերը, և՛ ադրբեջանցիները հիանալի կերպով ցույց են տալիս, թե ինչպիսի երկիր է Ռուսաստանը: Եվ նրանք բոլորը հասարակության հարգված և պատասխանատու անդամներ են, ովքեր հիանալի հասկանում են, որ այստեղ նրանք պետք է առաջնորդվեն Ռուսաստանի Դաշնության օրենքներով», – ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում այլ ազգությունների նկատմամբ ցանկացած ատելության զգացում դրսևորելը պատժվում է օրենքով: «Դրանք բացարձակապես անընդունելի դրսևորումներ են մեր երկրում», – շեշտել է Պեսկովը, հավելելով, որ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերն ու ադրբեջանցիները «դա շատ լավ գիտեն և իրականում իրենց շատ պատասխանատու են պահում»: