գլխավոր Քաղաքականություն Արցախյան հակամարտության ընթացքում Ռուսաստանը զորքեր մտցնելու իրավունք չուներ․ Պեսկով

Արցախյան հակամարտության ընթացքում Ռուսաստանը զորքեր մտցնելու իրավունք չուներ․ Պեսկով

Արցախյան հակամարտության ընթացքում Ռուսաստանը զորքեր մտցնելու իրավունք չուներ, այդ մասին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT-ին տված հարցազրույցում, հայտնում է armeniasputnik․am-ը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը խաղաղապահներ մտցնելու իրավունք է ստացել միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։

«Մենք խաղաղապահներ մտցնելու իրավունք ենք ստացել միայն այն բանից հետո, երբ դրան համաձայնություն են տվել հակամարտող կողմերը։ Պարզապես զորք մտցնե՞լ, մանավանդ Ղարաբաղ։ Նման իրավունք, ըստ միջազգային օրենքների, Ռուսաստանը չուներ», – ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերին։