գլխավոր Սպորտ Speed Chess Championship. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից

Speed Chess Championship. Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship արագ շախմատի առցանց մրցաշարի 1/8 եզրափակիչում:

20-ամյա Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին մրցեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ և պարտություն կրեց 5:21 հաշվով: Հայկը հաղթեց միայն մեկ պարտիայում:

Նոյեմբերի 11-ին շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և հաղթեց 14:11 հաշվով: Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հաղթել է իրանցի Նիհալ Սարինի:

Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ. պարտվողը լքում է պայքարը: