գլխավոր Քաղաքականություն Չինաստանը շնորհավորել է Բայդենին և նշել, որ հարգում է ԱՄՆ ժողովրդի ընտրությունը

Չինաստանը շնորհավորել է Բայդենին և նշել, որ հարգում է ԱՄՆ ժողովրդի ընտրությունը

Չինաստանը հարգում է ԱՄՆ ժողովրդի ընտրությունը և շնորհավորում է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, բայց ընդունում է այն փաստը, որ կամքի արտահայտման արդյունքները որոշվելու են օրենքին համապատասխան:

Այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասել Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հարգում ենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը և շնորհավորում ենք պարոն Բայդենին և տիկին Հարիսին», – ասել է նա: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները որոշվելու են օրենքի և Միացյալ Նահանգների այլ ընթացակարգերի համաձայն», – ասել է դիվանագետը: