գլխավոր Գլխավոր Ռուսաստանին ուղղված դավաճանության նախատինքներն անհիմն են․ Պեսկով

Ռուսաստանին ուղղված դավաճանության նախատինքներն անհիմն են․ Պեսկով

Ռուսաստանի նկատմամբ դավաճանության նախատինքները` արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբրև բավարար աջակցություն չցուցաբերելու համար, բացարձակապես անհիմն են: Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի հասցեին նախատինքները բացարձակապես անհիմն են», – պատասխանել է Պեսկովն այն դիտողությանը, թե իբր Ռուսաստանը զգալի աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին արցախյան հակամարտության կարգավորման հարցում, իսկ որոշ հայեր Ռուսաստանի դիրքորոշումը համարում են դավաճանություն:

Մոսկվան թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համարում է Ռուսաստանի բարեկամներ, ասել է Պեսկովը:

Պեսկովը կարծում է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը (ԵԱՀԿ) առաջարկել է արցախյան հակամարտության լուծման բանաձևեր, որոնց ընդունումը կօգներ խուսափել արյունահեղությունից: Նրա խոսքով, տարածաշրջանում ռազմական գործողություններին նախորդել են «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, առաջին հերթին, Ռուսաստանի կողմից կարգավորման որոշ բանաձևեր առաջարկելու բազմամյա փորձերը»:

«Այս բանաձևերը գոյություն ունեին, դրանք լավ հայտնի են միջազգային բանակցային գործընթացի մասնակիցներին, բայց, ցավոք, նրանք չէին աշխատում այս կամ այն ​​պատճառով», – ասել է Պեսկովը,- «Եթե դրանք կյանքի կոչվեին, նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի և կկարողանայինք խուսափել հազարավոր հայ երիտասարդների և ադրբեջանցի երիտասարդների մահից»: