գլխավոր Քաղաքականություն Պուտինի դերը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային էր․ Պեսկով

Պուտինի դերը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային էր․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առանցքային էր, կարգավորմանը նախորդել էր ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ուրբաթ օրը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս դերը առանցքային էր», – ասաց Կրեմլի խոսնակը։ «Ստորագրմանը նախորդում էին շատ լարված, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանքները. սա նախագահ Պուտինի աշխատանքն էր»:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ղեկավարը «նստել էր հեռախոսների վրա», զրույցներ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա տևեց մեկից ավելի օր», – ավելացրել է Պեսկովը: