գլխավոր Իրադարձային Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է. Հետք

Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է. Հետք

Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանն ապամոնտաժվում է:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Երեկ՝ ուշ երեկոյան, այդ էկրանով հեռարձակվող տեսանյութով ակնհայտ ատելության խոսք ու բռնության քարոզ էր ցուցադրվել: Կամավորականը սպառնում էր դիրքերից իջնելուց հետո խորհրդարանի ու կառավարության շենքեր ներխուժած անձանց հետ հաշվեհարդար տեսնել: Տեսանյութին արձագանքել էր նաև ՄԻՊ Արման Թաթոյանը` դատապարտելով մեծ էկրանին տեսանյութ ցուցադրելը, որը պարունակում է հայհոյանք և ատելություն:

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին»,- գրել էր Թաթոյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ հայտարարության ստորագրումից հետո բազմաթիվ քաղաքացիներ ներխուժել էին նախ Կառավարության, ապա խորհրդարանի շենքեր, բռնություն գործադրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ: