գլխավոր Գլխավոր Տեր-Պետրոսյան. ԼՂ հարցի վերջնական լուծումը մոտ ապագայի խնդիր է

Տեր-Պետրոսյան. ԼՂ հարցի վերջնական լուծումը մոտ ապագայի խնդիր է

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարեւոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, եւ նոր զոհեր այլեւս չեն լինի»:

«Համաձայնագրի իրականացման եւ Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ», – ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ակնհայտորեն իշխանության համար մղվող առկա պայքարում մենք ոչ մասնակից, ոչ էլ կողմ ենք: Մեզ մտահոգողը միայն ու միայն մեկն է՝ խուսափել քաղաքացիական պատերազմից եւ առկա ճգնաժամը հաղթահարել բացառապես սահմանադրական ճանապարհով` անկախ նրանից, թե առճակատող ճամբարներից որ մեկը կլուծի նշված խնդիրը: Առավել ցանկալի տարբերակն, իհարկե, այդ երկու կողմերի ողջախոհ փոխհամաձայնությունն է», – ասել է նախկին նախագահը: