գլխավոր Քաղաքականություն The New York Times․ Թրամփը կարող է հայտարարել 2024-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու...

The New York Times․ Թրամփը կարող է հայտարարել 2024-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին

Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել 2024-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվի նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը:

Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է The New York Times-ը ՝ մեջբերելով իր աղբյուրները։

Ըստ աղբյուրի՝ Թրամփի որոշ խորհրդականներ նշել են, որ հանրապետական նախագահը կարող է խոստովանել իր պարտությունը ընտրություններում մինչ այս շաբաթվա վերջ: Այնուամենայնիվ, նրա որոշումը կարող է որոշ չափով հետաձգվել Ջորջիայում վերահաշվարկի ֆոնին, որը, ինչպես սպասվում է, կտևի մինչ նոյեմբերի 20-ը:

Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման աղբյուրների, Թրամփը, իր խորհրդականների հետ անձնական զրույցներում նշել է, որ նա կհրապարակի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր ծրագրերը 2024 թվականին՝ վերջին ընտրություններում Բայդենի հաղթանակը պաշտոնապես հայտարարվելուց անմիջապես հետո: