գլխավոր Գլխավոր Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ելիսեյան պալատին:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ, հիշեցրել է իր բարեկամական զգացմունքները Հայաստանի և պատրաստակամություն է հայտնել նպաստելու Արցախում ստեղծված իրավիճակի` հակամարտության բոլոր կողմեր համար ընդունելի երկարաժամկետ և արդար կարգավորման հասնելուն: », – ասվում է հաղորդագրությունում: