գլխավոր Իրադարձային Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել: Այս մասին քաղաքապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին:

Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։ Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է»,- գրել է Համբարձումյանը։