գլխավոր Գլխավոր Ռուս խաղաղապահներն արդեն Ստեփանակերտում են

Ռուս խաղաղապահներն արդեն Ստեփանակերտում են

Ռուսական հատուկ մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը ժամը 18:00-ին մտել է Ստեփանակերտ: Այս մասին հայտնել Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Այս մասին հայտնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումներն «սկսել են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի և ռազմական գործողությունների մոնիտորինգի խնդիրները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»:

«15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, երթ կատարելով, ժամը 17.00-ին մտել է Ստեփանակերտ քաղաք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելացվում է, որ 10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի շփման գծի երկայնքով:

«Խաղաղապահ բրիգադի առաջավոր ստորաբաժանումները շարժվել են Գորիսի, Սուսի, Գեյթալայի, Լիսոգորի ուղղությամբ, Շուշիի հարավ-արևմտյան ծայրամասերով և սկսել են չորս դիտակետ տեղակայել հարավային պատասխանատվության տարածքում», – ասել է Կոնաշենկովը:

«Խաղաղապահ զորամիավորումների ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, Լաչինի ճանապարհի հատվածում՝ Լիսոգորսկի շրջանում և վեց ժամանակավոր դիտակետեր են տեղադրել», – նշել է Կոնաշենկովը: