գլխավոր Քաղաքականություն Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու․ Իշխան Սաղաթելյան

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու…

Հիմա էլ քեզ և քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է և դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում:

Տղե՛ս, իմ ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաև իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշնակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին:

Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու»:

11.11.2020 թ.

ԱԱԾ մեկուսարան