գլխավոր Քաղաքականություն Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Չինաստանի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել

Չինաստանի հյուսիսում գտնվող Հեբեյ նահանգի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:

Գործակալության տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել պենոպոլիէթիլենային արտադրության գործարանում, տեղական ժամանակով ժամը 18.00-ին (Երևանի ժամանակով 14.00-ին): Իշխանությունների տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է չորս մարդ, որոնցից երեքը` մահացած, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց:

Պայթյունի պատճառով առաջացած հրդեհը մարվել է: Տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները: