գլխավոր Գլխավոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Վանեցյանի իրավապաշտպան Լուսինե Սաhակյանը։

«Հույս ունենք, որ մյուս դատավորները ևս, ինչպես Արտուշ Գաբրիելյանը, կմնան իրենց երդմանը հավատարիմ, կղեկավարվեն միայն օրենքով ու չեն աջակցի Հայրենիքը հանձնելու գործընթացին»,- գրել է նա։