գլխավոր Գլխավոր 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց. բերման է ենթարկվել մի քանի անձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում: ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:

Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի: