գլխավոր Քաղաքականություն Արթուր Ղամբարյան․ «Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ, և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ...

Արթուր Ղամբարյան․ «Եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ, և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում»

«Անհրաժեշտ է ունենալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում որտեղ հստակ կամրագրվի (անբովանդակ ձևապաշտությունների՝ դիմող սուբյեկտ, վերահսկողության օբյեկտ և այլնի մասին խնդրում եմ չխոսել, դրա ժամանակը չէ).

Առաջին՝ եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում (սա պետք է հստակ՝ իրավաբանորեն ամրագրել).

Երկրորդ՝  եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին:

Երրորդ՝ նկատի ունենալ, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնված է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:

ՍԴ-ի նման որոշումն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ մեզ հաջորդող Սերնդին՝ լիարժեք ինքնիշխանությունը վերագտնելու և վերականգնելու խորաթափանց գործում»: