գլխավոր Իրադարձային 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ

17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

Հանրահավաքի կազմակերպիչները նշեցին, որ Հանրապետության հրապարակում հանդես կգան հայտարարությամբ:

Երթի ներկայացուցիչներն այժմ Ազատության հրապարակում են: 

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Մատենադարանի մոտ նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: