գլխավոր Գլխավոր Ազատության հրապարակից ցուցարարներին բերման են ենթարկում. ուղիղ

Ազատության հրապարակից ցուցարարներին բերման են ենթարկում. ուղիղ

Այս պահին (12,11,2020, ժ. 19.40) Ազատության հրապարակից ոստիկանական ուժերը բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկում ցուցարարներին: Դրանից քիչ առաջ ոստիկանությունը հորդորել էր նրանց հեռանալ, քաղաքական ուժերը նույնպես հայտարարել էին, որ պետք է լքել Ազատության հրապարակը, սակայն քաղաքացիները չհասցրին հեռանալ: Ընթացքում էլ որոշ քաղաքացիներ սկսեցին սադրել բողոքի ցույցի մասնակիցներին, բախումներ հրահրել, որից հետո ոստիկանությունն անցել է բուն գործողությունների: