գլխավոր Քաղաքականություն Այստեղ եմ ՝ ազգի կողքին լինելու համար․ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարկում է

Այստեղ եմ ՝ ազգի կողքին լինելու համար․ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարկում է

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցույցին և պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում. այստեղ եմ ՝ ազգի կողքին լինելու համար: Ես բարձրաստիճան սպա եմ և չեմ պատասխանի քաղաքական հարցերի:

Երկրին այս վիճակին են բերել «նախկին-ներկա» բաժանումները։ Այնինչ դա սխալ է, նախկինների մեջ կան արժանի մարդիկ և կան սրիկաներ, ներկաների մեջ նույնպես կան մարդիկ, որ բանի պիտանի չեն

Ստեղծված իրավիճակը բավական մտահոգիչ է: Ունեմ փոքր երեխաներ, որոնց ապագայի համար անհանգստացած եմ:

Կրկնում եմ. այստեղ եմ, քանի որ մտահոգված եմ մեր ազգի ապագայի համար:

Ձերբակալվածների մի մասը իմ ընկերներն են։ Ես Արթուր Վանեցյանին չեմ ճանաչել նրա՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու ժամանակ, ես նրան գիտեմ քսանհինգ տարի», – ասաց Օսիպյանը։

Օսիպյանը նաև նշեց, որ ցանկանում էր պատերազմի դաշտ մեկնել, սակայն վարակվել էր կորոնավիրուսով և ստացիոնար բուժում ստանում հիվանդանոցում։