գլխավոր Քաղաքականություն Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունն անհաջողության է մատնվում. Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար

Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունն անհաջողության է մատնվում. Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար

Սիրիայի «Ապագա» կուսակցության ղեկավար Իբրահիմ Քեֆթանը խոսելէ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին, հայտնում է Hawarnews-ը:

«Թուրքիան Լիբիայում, Սիրիայում և Ղարաբաղում ահաբեկիչ զինյալներին շարունակում է աջակցել։ Այդ իսկ պատճառով է, որ պատերազմները այս տարածաշրջանում չեն դադարում։

Եթե Էրդողանը շարունակի վարել այս քաղաքականությունը, ապա շուտով կհանդիպի Թուրքիայի ժողովրդի ապստամբությանը։ Էրդողանը պատասխանատու է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների համար:

Այս պատերազմը մեծ քաոս կարող է դառնալ աշխարհի համար»,- ասել է Քեֆթանը։