գլխավոր Իրադարձային Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնած երթը չկայացավ. Ոստիկանները դրա մեկնարկում բերման ենթարկեցին ...

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնած երթը չկայացավ. Ոստիկանները դրա մեկնարկում բերման ենթարկեցին մասնակիցներին

Ազատության հրապարակում այսօր հավաքվել էին Ազգային ժողովրդավարական բևեռի, «Սասնա ծռերի» անդամները, հասարակական գործիչ Տիգրան Խզմալյանը, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժման նախագահ Գարեգին Չուքասզյանն ու այլք:

Ընդիմադիր ուժի կազմակերպած երթը նոր էր մեկնարկել, երբ ոստիկանական ուժերը սկսեցին մասնակիցներին բերման ենթարկել:

Կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ երթը դադարեցվում է։