գլխավոր Հասարակություն Գերմանիայի ԱԳՆ. Բայդենը պատրաստ է սպառազինությունների վերահսկողության հարցով համագործակցել Ռուսաստանի հետ

Գերմանիայի ԱԳՆ. Բայդենը պատրաստ է սպառազինությունների վերահսկողության հարցով համագործակցել Ռուսաստանի հետ

Ջո Բայդենը, ով նախնական տվյալներով հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, պատրաստ է սպառազինությունների վերահսկողության հարցով համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը՝ ելույթ ունենալով Paris Peace Forum-ի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անվտանգությունը պահանջում է ուժ եւ զսպում, բայց եւ պահանջում է երկխոսություն եւ փոխզիջում: Ջո Բայդենը՝ ԱՄՆ նոր նախագահը, շուտով կտեղափոխվի Սպիտակ տուն: Նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել Մոսկվայի հետ, օրինակ, սպառազինությունների վերահսկման ոլորտում, ինչն այսօր նույնքան կարեւոր է, որքան սառը պատերազմի ժամանակ»,-ասել է նա:

Նա հավելել է, որ «վերջին 30 տարում Եվրոպան դարձել է ավելի ժողովրդավար, կայուն եւ բարգավաճող, քան երբեւէ՝ շնորհիվ այնպիսի ինստիտուտների, ինչպիսին ենԵվրամիությունը, ՆԱՏՕ-ն եւ ԵԱՀԿ-ն»: