գլխավոր Քաղաքականություն Ասպրամ Կրպեյանը դադարեցնում է սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը

Ասպրամ Կրպեյանը դադարեցնում է սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը

Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«12.11.2020

ԿՈՎՍԱԿԱՆ.
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում:

ՇՈւՇԻ.
Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ:

ԵՐԵՎԱՆ.

Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՊԵՏՔ ԶՈՀԵԼ ՀԱՆՈւՆ ԱՆՀԱՏԻ

Հ.Գ.Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար:

Հ.Գ.Գ. ՄԵՐ պայքարը նոր է սկսվում: Ես ԱՐՑԱԽ չունեմ որևէ մեկին տալու: ՄԻԱՑՈւՄ.»