գլխավոր COVID-19 Covid 19. Եվրամիությունը մտադիր է օգտագործել միայն այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են...

Covid 19. Եվրամիությունը մտադիր է օգտագործել միայն այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ երկրներում. Էրիկ Մամեր

Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը:

ԵՄ-ն ունի պատվաստանյութերի հետ կապված ռազմավարություն, որն օգտագործվել Է դեղամիջոցներ արտադրողների հետ կայացած բազմաթիվ բանակցություններում:

Մամերի խոսքով՝ Եվրամիության մոտեցումը կայանում Է նրանում, որ Բրյուսելը կենտրոնանում Է «մի խումբ ձեռնարկությունների վրա, որոնք Եվրոպայում արտադրում կամ արտադրելու են իրենց պատվաստանյութերը»:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն այսպես Է պատասխանել այն հարցեին, թե արդյո՞ք Եվրամիությունը կդիմի ոչ եվրոպական, մասնավորապես, չինական եւ ռուսաստանյան ծագում ունեցող պատվաստանյութերին: