գլխավոր Գլխավոր Պատասխանատու իշխանությունները պարտավոր էին իրենց բնակչությանը տեղեկացնել հարցի լուծման այս սցենարի մասին․...

Պատասխանատու իշխանությունները պարտավոր էին իրենց բնակչությանը տեղեկացնել հարցի լուծման այս սցենարի մասին․ Լավրով

Արցախի յոթ շրջանների պատկանելիության պատրանքներ չպետք է լինեն։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Մեկ անգամ ևս ընդգծենք, որ բոլոր այն պատրանքները, որոնք կապված են Արցախի յոթ շրջանների պատկանելության հետ, որ դրանք պետք է դարերով մնային այն կարգավիճակում, որ եղել են մի քանի ամիս առաջ, չպետք է լինեին։

Պատասխանատու իշխանությունները պարտավոր էին իրենց բնակչությանը տեղեկացնել,  որ ինչ-որ մի փուլում այդ կարգավորումը պետք է ռեալիզացվեր այն սկզբունքներով, որոնք արդեն երկար տարիներ դրված են սեղանին և մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։

Դրանք կատարայալ ճանապարհ էին, որոնք թույլ էին տալիս այս խնդիրը լուծել առանց որևէ ռազմական բախման, առանց արյունահեղության, առանց որևէ մեկի անվտանգության խաթարման, առաջին հերթին Արցախում ապրող հայերի ու այլ էթնիկ խմբերի համար»,- ասել է Լավրովը։