գլխավոր Քաղաքականություն Այսօր ՌԴ դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Այսօր ՌԴ դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը․

«Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախում հաստատված զինադադարից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ»,- գրել է Արման Մուսինյանը։