գլխավոր Գլխավոր Ով որ կասկածում ա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ա, իմ տեղը գիտի,...

Ով որ կասկածում ա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ա, իմ տեղը գիտի, կարա իմ հետ հանդիպի․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)․ Հրապարակ

Hraparak.am-ը շարունակում է «Իմ քայլը» խմբակցության անդամներին հարցնել Նիկոլ Փաշինյանի ստորագրած ամոթալի փաստաթղթի վերաբերյալ։

Հարցազրույցը՝ ստորև․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանին այսօր հանդիպեցինք խորհրդարանում։ Նրանից նախ հետաքրքրվեցինք՝ ինքը տեղյակ եղե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հողերը հանձնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից։ Խաչատրյանն այսպիսի պատասխան տվեց․ «Նախ Նիկոլ Փաշինյանը որևէ հող չի հանձնել, դա՝ մեկ։ Երկրորդը, տեղեկացել ենք գրեթե այն ժամանակ, երբ տեղեկացել է հանրությունը, որովհետև ոնց հասկացա՝ էդ փաստաթուղթը հրատապ ռեժիմով է մշակվել, և այդ պատճառով մենք նույնպես տեղեկացել ենք գրեթե այն ժամանակ, երբ այն կազմվել է և ներկայացվել է հանրությանը»։

-Ինչո՞ւ չի քննարկել դա հանրության հետ, Փաշինյանը խոստանում էր հեղափոխության օրերին, որ ցանկացած որոշում, որը կկայացվի, հանրությանը կարծիքը կհարցնի, բաց կխոսի ժողովրդի հետ։ 

-Հիմա, թե ինչու չի քննարկվել, ինչու այդքան հրատապ է եղել, և այլն, և այլն, հետագայում էդ հարցերի պատասխանները կտրվեն։ Սակայն պետք է ասեմ, որ պատերազմական իրադրության պայմաններում է որոշակի հրադարադարի համաձայնություն կնքվել, և կրկնում եմ՝ պատերազմական իրավիճակում, երբ ամեն րոպեն, ժամը որոշիչ է եղել այդ պահին, և վերջին երկու-երեք օրը, իրականում, շատ որոշիչ են եղել ժամերը և րոպեները ռազմաճակատից․․․

-Որոշիչ հաղթանակի՞, թե՞ պարտության համար։

-Ես ոչ կասեմ հաղթանակ, ոչ՝ պարտություն, բայց որոշիչ են եղել Ստեփանակերտի անվտանգության համար, որոշիչ են եղել մեր ամբողջ զորքի անվտանգության համար, և իրավիճակներ են եղել, երբ լուրջ վտանգի տակ է դրվել ընդհանրապես այն զորամիավորումները, որոնք գտնվել են առաջնագծում և շրջափակման լուրջ վտանգ է եղել, և դա ժամվա և րոպեների խնդիր է եղել։

-Բա ասում էին՝ հաղթում ենք, Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր հայտարարում էր՝ խփեցինք ևս երկու ԱԹՍ։

-Ճիշտ էր անում Արծրուն Հովհաննիսյանը, որ ասում էր՝ հաղթում ենք, էլի ենք հաղթելու, իհարկե պետք է ասեր՝ հաղթում ենք, բա ի՞նչ պիտի ասեր Արծրուն հովհաննիսյանը։

-Իրականությունը ասեր, գոնե նախապատրաստեր ժողովրդին, թե ինչ իրավիճակ է սպասվում։

-Նաև իրականությունն է ասել, սակայն ռազմաճակատում իրավիճակներ են ստեղծվել, երբ, ելնելով ռազմաճակատի անվտանգությունից և մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակի խնդիրներից՝ այո, շատ բան պետք էր նաև ռազմական գաղտնիքի տակ դիտել և չհրապարակել։ Արծրուն Հովհաննիսյանը շատ լավ ներկայացրել է պատերազմական գործողությունները, երբևէ չի ստել, Արծրուն Հովհաննիսյանը լավ հայրենասեր է․․․

-Իսկ Նիկոլ Փաշինյանը հայրենասե՞ր է։

-Իհարկե, հայրենասեր է։

-Նրան ասում են՝ դավաճան է, հողերը հանձնել է, Դուք էլ ասում եք՝ չի հանձնել, ո՞րն է ճիշտ։

-Ով որ կասկածում ա, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ա, իմ տեղը գիտի, կարա իմ հետ հանդիպի։ Էդ՝ մեկ։

-Ես հանդիպում եմ։ Եվ Ժողովրդի մեծ մասը երեկ էստեղ կանգնած կասկածում էր, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր է, հակառակը՝ ասում էին, որ դավաճան է։ Դուք ժողովրդի տեղը գիտեք, Դուք պատրա՞ստ եք ժողովրդի հետ հանդիպել և հակառակը բացատրել։

-Ես հա էլ ժողովրդի տեղը գիտեմ, ես ժողովրդի ծնունդ եմ, ժողովրդի մեջից եմ, ամեն օր ժողովրդի հետ եմ, և երբ որ ասում եք՝ էդ ժողովուրդը ասում ա, ես պետք է հարց տամ, թե ո՞ր ժողովուրդն ա ասում, և արդյոք դա ամբո՞ղջ ժողովուրդն ա ասում, և մի հատ էլ լսեք մյուս ժողովրդին։

-Իսկ քանի՞ ժողովուրդ կա։

-Դե, մի ժողովուրդ ա, բայց, որ ասում եք՝ ժողովուրդը ասում ա, դա ժողովուրդը չի ասում։

-Զոհված զինվորների ծնողներն են ասում, Հադրութից և Շուշիից գաղթածներն են ասում, որոնք այլևս հայրենիք և բնակավայր չունեն։

-Ի՞նչ են ասում։

-Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնեց, ասում են, որ նա դավաճան է և նա ժողովրդի թիկունքում իրենց հայրենիքն է վաճառել, ծախել, հանձնել։

-Էդ ինչպե՞ս ա Նիկոլ Փաշինյանը վաճառել, հանձնել  ու դավաճանել։ Ինչպե՞ս։ Սաղս գիտեինք՝ ինչ իրավիճակ էր։

Չգիտեինք, պարոն Խաչատրյան, գուցե դուք եք իմացել, իսկ մենք գիտեինք, որ հաղթելու ենք։

-Արայիկ Հարությունյանի ելույթը լսեցիք, զինվորական գործիչների ելույթները, պարզաբանումները լսեցիք, թե ինչ վիճակ ա եղել, և այս պահին կրակը դադարեցնելն ուղղակի խիստ ծայրահեղ անհրաժեշտություն ա եղել,որպեսզի չկորցնեն այն ամենը։

-Պատերազմի առաջին օրերին մենք չէի՞նք գնահատում մեր ուժերը, որ այսքան զոհ տվեցինք, եթե պետք է տայինք յոթ շրջանները, բոնուսն էլ հետը, թող ավելի շուտ կանգնեցնեին պատերազմը։

-Եթե տենց մարդ կա էս աշխարհում, որ պատերազմի սկզբից կարող է ասել, թե պատերազմի ավարտը ինչն ա լինելու, էտի մենակ Աստված կարա ասի, ոչ մի քաղաքական և ռազմական գործիչ չի կարա ասի՝ պատերազմը սզկբից և ավարտը ինչ ա լինելու։