գլխավոր Գլխավոր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հրամանագրի հիմնական կետերը

Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հրամանագրի հիմնական կետերը

Ինպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։

Ներկայացնում ենք ՌԴ նախագահի ստորագրած հրամանագրի հիմնական կետերը ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու միջոցառումների մասին:

✅ ՌԴ զինված ուժերի ռազմական կազմը՝ մինչև 1960 զինծառայող, ուղարկվում է Լեռնային Ղարաբաղ, իսկ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է արցախյան հակամարտության գոտում, Արցախի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով:

✅ Հայաստանի կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման վերահսկողությունը հանձնարարված է Ռուսաստանի ԱԴԾ-ին:

✅ Խաղաղապահ առաքելության անձնակազմի ռոտացիան պետք է իրականացվի առնվազն տարին երկու անգամ, իսկ սարքավորումների փոխարինումը ՝ ռեսուրսը սպառված լինելով պայմանավորված: