գլխավոր Իրադարձային Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Բեռլինում հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում  նոյեմբերի 12-ին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել Կրոնական գործերի թուրք-իսլամական միությանը պատկանող «Մասջիդ-ի Աքսա» մզկիթը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։

Բեռլինի Վեդինգ թաղամասում գտնվող մզկիթի պատերին և հարակից թեյարանի պատուհաններին հայտնաբերվել են ռասայական և կրոնական գրություններ, որտեղ կան թուրքերին, իսլամին, և մուսուլմաններին վիրավորող արտահայտություններ։ Մզկիթների ասոցիացիայի նախագահ Սինասի Յաշարը հայտարարել է, որ իրենք սպասում են, որ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի այս հանցագործությունը իրականացրած մարդկանց հայտնաբերելու և պատժելու համար, և չնայած  շարունակվող կրոնական, ռասայական, և լեզվական ճնշումներին իրենք շարունակելու են ապրել Գերմանիայում։ Նա նշել է, որ այս հարձակումը վերջին շրջանում տեղի ունեցած արդեն երկրորդ հարձակումն էր։