գլխավոր Քաղաքականություն Ըստ էության՝ Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ․ Նիկոլ...

Ըստ էության՝ Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ․ Նիկոլ Փաշինյան

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, կամ ավելի ճիշտ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչեւ Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում նաեւ Շուշիի հատվածում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում։

«Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, եւ Ստեփանակերտ-Երեւան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաեւ Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ եւ բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,- ասել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ սկզբունքային կարևորություն ունի Ղարաբաղի հարցի վերջնական լուծման եւ Արցախի կարգավիճակի հարցը․ «Այս մասով մեր անելիքները չեն փոխվում եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դառնում է բացարձակ առաջնահերթություն և ըստ էության Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ»: