գլխավոր Իրադարձային Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանության քարոզչամեքենայի դերում և օբյեկտիվ չի լուսաբանում...

Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանության քարոզչամեքենայի դերում և օբյեկտիվ չի լուսաբանում ստեղծված իրավիճակը. Մեդիա պաշտպան

Հանրային միջոցներով աշխատող Հանրային հեռուստաընկերությունը 2 օր շարունակ պրովոկացիոն բնույթի տեսանյութեր է հրապարակում, որոնցում կամավոր ներկայացող անձինք ու զինծառայողները հայտարարում են, որ պաշտպանում ու սատարում են Նիկոլ Փաշինյանին, միևնույն ժամանակ վարկաբեկում են Արցախի կապիտուլյացիայի խայտառակ ակտի չեղարկման համար պայքարող քաղաքական ուժերին, հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին։

Հատկանշական է, որ որոշ տեսանյութերում կամավորական ներկայացող անձինք հստակ նշում են, որ չունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն, ինչը նշանակում է, որ նրանք կարող են նաև տեղյակ չլինել վերջին օրերի բուն իրադարձություններից։ Բացի այդ, կամավորական ներկայացած անձինք սպառնալից կոչեր են հնչեցնում, որ մայրաքաղաք հասնելուն պես գալու են ու քշեն հանրահավաքին մասնակցողներին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տարակուսում է, թե ինչպե՞ս է Հանրային հեռուստաընկերությանը հաջողվում կայծակնային արագությամբ առաջնագծից նման տեսանյութեր ստանալ կամ այդքան արագ ու անխոչընդոտ նկարահանումներ իրականացնել Արցախի դիրքերում։ Որքանո՞վ են անվտանգ դիրքերում նման նկարահանումները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Հանրային հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանության քարոզչամեքենայի դերում և օբյեկտիվ չի լուսաբանում ստեղծված իրավիճակը։